fbpx

Ի՞նչ տվյալներ ենք մենք մշակում:

Երբ պացիենտը մասնակցում է Max Access Solution (MAS) ծրագրին, մենք հավաքում, պահպանում և մշակում ենք (միասին՝ «մշակել») ստորև նշված անձնական տվյալները՝

  • ձեր անունը,
  • ձեր սեռը,
  • ձեր ծննդյան ամսաթիվը,
  • ձեր կոնտակտային հեռախոսահամարը(ները),
  • ձեր էլփոստի հասցեն,
  • ձեր նամակագրության հասցեն,
  • հիվանդանոցը, որտեղ ստանում եք բուժումը, և բուժող բժիշկը,
  • ձեր եկամուտը և ֆինանսական կարգավիճակը (եթե կիրառելի է) և
  • ձեր խնամողի կոնտակտային տվյալները (եթե կիրառելի է):

(միասին՝ ձեր «Անձնական տվյալները»)

Որպեսզի մենք տրամադրենք պատշաճ աջակցություն և խնամք, մեզ հարկավոր է նաև մշակել ստորև նշված Գաղտնի անձնական տվյալները՝

  • ձեր ախտորոշումը,
  • ձեր ախտորոշման ամսաթիվը,
  • բուժումը, որը ստանում եք,
  • Ձեր PCR թեստերի ամսաթվերը և արդյունքները (եթե կիրառելի է):

  (միասնաբար՝ ձեր «Զգայուն անձնական տվյալները»)

Ինչպե՞ս և ինչու՞ ենք մենք մշակում ձեր անձնական տվյալները և գաղտնի անձնական տվյալները:

Մենք հավաքում ենք ձեր անձնական տվյալները և գաղտնի անձնական տվյալներն անմիջապես ձեզանից, ձեր խնամողից և/կամ ձեր բժշկից, երբ դուք դիմում եք որպես պացիենտ՝ մեր MAS ծրագրերից մեկին մասնակցելու համար: Մենքմշակումենքձերանձնականտվյալներըևգաղտնիանձնականտվյալներըհետևյալնպատակներով՝

  • ձեզ նույնականացնելու,
  • ձեզ հետ կապ հաստատելու,
  • ձեզ տրամադրելու համար պացիենտի համար նախատեսված աջակցություն և խնամք,
  • ձեր հիվանդության կամ բուժման մասին տեղեկատվությունը տարածելու,
  • որպեսզի կարողանանք կատարել օրենքով կամ կանոնակարգերով սահմանված մեր պարտականությունները,
  • ցանկացած այլ նպատակով, որը կապված է ծրագրերի վարչարարության և կառավարման հետ:

(միասին՝ «Նպատակներ»): 

Հրապարակումների համար մենք կարող ենք օգտագործել ձեր տվյալները ընդհանուր ձևով և ձեր ինքնությունը չբացահայտելով։ Սա նշանակում է, որ ցանկացած տվյալ, որը կարող է ձեր ինքնությունը բացահայտել (օրինակ՝ ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն), կհեռացվի, այսպիսով ոչ ոք չի կարողանա այդ տվյալներով ձեզ բացահայտել:

Ում ենք մենք բացահայտելու ձեր անձնական տվյալները և գաղտնի անձնական տվյալները:

Մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տվյալները և/կամ գաղտնի անձնական տվյալները հետևյալ սուբյեկտներին՝

  • The Max Foundation-ի մեջ մտնող կազմակերպություններին, ինչպես նաև
  • իրավապահ կամ պետական մարմիններին, եթե պարտավոր ենք դա անել օրենքի համաձայն:

Ձեր անձնական տվյալները և գաղտնի անձնական տվյալները նույնպես պահվում են մեր պաշտպանված, ցանցային տվյալների բազայում, որը գտնվում է Միացյալ Նահանգներում:

Մենք չենք բացահայտի ձեր անձնական տվյալները և գաղտնի անձնական տվյալները ցանկացած այլ երրորդ կողմի՝ առանց ձեր համաձայնության: Մենք նաև կպաշտպանենք ձեր անձնական տվյալները և/կամ գաղտնի անձնական տվյալները և կերաշխավորենք դրանց ապահով պահպանումը:

Ի՞նչ հետևանքներ կլինեն՝ ձեր անձնական տվյալների և գաղտնի անձնական տվյալների մշակմանը ձեր համաձայնությունը չտալու դեպքում:

Եթե դուք համաձայնություն չեք տալիս ձեր անձնական տվյալների և գաղտնի անձնական տվյալների մշակմանը սույն Անձնական տվյալների մասին ծանուցման համաձայն, ապա, հնարավոր է, որ հնարավորություն չստանաք The Max Foundation-ի ծրագրերին մասնակցելու:

Տվյալների պաշտպանության հետ կապված ձեր իրավունքները.

Տվյալների պաշտպանության օրենքի համաձայն՝ դուք ունեք իրավունքներ, այդ թվում.

  • Տեղեկացված լինելու իրավունք՝ դուք իրավունք ունեք տեղեկացված լինելու, թե ձեր որ տվյալն է հավաքվում, ինչպես է այն օգտագործվում, որքան է այն պահվելու և արդյոք դրանով կիսվելու են որևէ երրորդ կողմի հետ:
  • Հասանելիություն ունենալու իրավունք՝դուքիրավունքունեքհայցելուձերանձնականտեղեկատվությանօրինակը։
  • Տվյալների ուղղման իրավունք՝ դուք իրավունք ունեք մեզ խնդրելու, որպեսզի ձեր կարծիքով ձեր կողմից ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական լրացված տեղեկատվությունն ուղղվի:  
  • Տվյալների ջնջման իրավունք՝ որոշ դեպքերում դուք իրավունք ունեք մեզ խնդրելու, որպեսզի ձեր անձնական տեղեկատվությունը ջնջվի:
  • Մշակման սահմանափակման իրավունք՝ որոշ դեպքերում դուք իրավունք ունեք մեզ խնդրելու, որպեսզի ձեր տեղեկատվության մշակումը սահմանափակվի:
  • Մշակմանը առարկելու իրավունք՝ որոշ դեպքերում դուք իրավունք ունեք ձեր անձնական տվյալների մշակմանը առարկելու:
  • Տվյալների տեղափոխելիության իրավունք՝ որոշ դեպքերում դուք իրավունք ունեք խնդրելու, որպեսզի մենք փոխանցենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը մեկ այլ կազմակերպության կամ ձեզ:
  • Խախտման մասին ծանուցում ստանալու իրավունք՝ դուք իրավունք ունեք ծանուցվելու՝ առողջության հետ կապված պաշտպանված տեղեկատվության խախտման դեպքում, երբչիպահովվումդրապաշտպանությունը։

Ձեզ հարկավոր չէ որևէ գումար վճարել՝ ձեր իրավունքներն իրացնելու համար: Եթե դուք հայց եք ներկայացնում, մենք ձեզ պետք է պատասխանենք մեկ ամսվա ընթացքում:

Խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել հետևյալ հասցեով, եթե ցանկանում եք հայց ներկայացնել՝

The Max Foundation
1448 NW Market St.
Suite 500
Seattle, WA 98107
+1 (206) 778-8660
info@themaxfoundation.org